Հարբած տղամարդը ծեծկռտուք է սարքել Կալինինգրադ-Պետերբուրգ չվերթի օդանավում այն պահին, երբ այն գտնվում էր «Խրաբրովո» օդանավակայանում: Ուղեւորը պահանջել է վերադարձնել 10 հազար դրամը եւ Vertu հեռախոսը:

Ծեծկռտուքի ձայնագրությունը հայտնվել է YouTube-ում:

Ինչպես հաղորդում է Klops.ru-ն, ուղեւորն առանց հարցնելու նստել է օդանավի բիզնես-կլաս բաժնում, թեեւ նրա տոմսն էկոնոմ-կլասի էր: Նրան փորձել են հետ ուղարկել, բայց նա դիմադրել է, հետո ծեծկռտուք սարքել: