Հիվանդանոցում գտնվող ռուս դերասան Պորոխովշչիկովի վիճակը չի բարելավվում, այն կայուն ծանր է:

Դերասանի փաստաբան Վլադիմիր Ժորինը «ՌԱՊՍԻ» գործակալությանը հայտնել է, որ Պորոխովշչիկովի մոտ պահպանվում է թոքաբորբը, որը կապված է դիաբետի հետ: Նա նաեւ սրտի ու երիկամների հետ կապված խնդիրներ ունի: Կնոջ ինքնասպանության մասին նա մինչ օրս տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ Պորոխովշչիկովը հիվանդանոց է տեղափոխվել մարտի 6-ին: Սկզբում բժիշկները նրա մոտ կաթված են ախտորոշել, ապա ենթադրել են, որ նա նաեւ նեվրոլոգիական հիվանդություն ունի: Նրա հիվանդության ախտորոշումը բժիշկները չեն հրապարակում:

Պորոխովշչիկովի կինը` Իրինան, մարտի 10-ին կախվել է, որը նախնական տվյալներով, կապված է ամուսնու ծանր վիճակի հետ: