Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները համաձայնեցրել են Իրանի եւ Սիրիայի հարցերով իրենց դիրքորոշումը: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Աստանայում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արդյունքներից ելնելով:
Բորդյուժայի խոսքով, նիստի ժամանակ քննարկվել են կարեւորագույն հարցեր, կարծիքների փոխանակում է եղել Աֆղանստանի խնդիրների, Իրանի, Սիրիայի իրադրության, Բելառուսի հանդեպ պատժամիջոցների, Կովկասյան տարածաշրջանում իրադրության զարգացման վերաբերյալ: Դա հնարավորություն է տվել անդամ-երկրներին համաձայնեցնել դիրքորոշումները, հասկանալ միմյանց տեսակետները եւ վերամշակել քայլերը` ուղղված համատեղ ջանքերի համակարգմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդել է «Ռոսբալթ»-ը, Բորդյուժան հայտարարել է, որ միջազգային հանրությանը պետք է բացառել ուժի կիրառումը Իրանի խնդրի լուծման դեպքում:




























