Միլիարդատեր եւ մեդիամագնատ Դոնալդ Թրամփը ապրիլի 21-ին, երկօրյա այցով կայցելի Վրաստան:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Բաթումի այցի շրջանակներում նա կներկայացնի «Թրամփ Թաուեր» նախագիծը: Այն պետք է պատրաստ լինի 2013-ին: Նոր համալիրում հյուրանոցներից եւ բնակելի տներից բացի, կտեղադրվեն նաեւ կոմերցիոն դաշտեր եւ խաղասրահ:
Նախատեսվում է նման երկնաքեր կառուցել նաեւ Թբիլիսիում: Երկու օբյեկտների շինարարությունը կարժենա 250 միլիոն դոլար:


























