Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Չայջումայի շրջանում դեռեւս անհայտ պատճառով փլվել է Ֆիլյոս գետի վրայի կամուրջներից մեկը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ կամուրջի փլվելու հետեւանքով այդ պահին կամուրջով անցնող 3 մարդատար մեքենաներ ընկել են գետը։
Նշվում է, որ դեռեւս տեղեկություններ չկան գետում հայտնված ավտոմեքենաներում գտնվող անձանց վիճակի վերաբերյալ։




























