Մեծ Բրիտանիայում Էսեքս կոմսության փոքրիկ բնակչուհի Օլիվյա Նորտոնը, ով արդեն 6 ամսական է, ծնվել է լրիվ սպիտակ:
Ծնունդն ընդունող բժիշկները հայտնել են, որ նախկինում երբեք նման բանի չեն առնչվել. Փոքրիկի արյան մեջ փաստացի հեմոգրոլբին չի եղել: Բժիշկները նրան Սպիտակաձյունիկ են անվանել, հաղորդում է Vesti.ru-ն: Կար վտանգ, որ փոքրիկը չի ապրի, բայց բժիշկները արել են անհնարը:
«Դուստրս ուրվական էր հիշեցնում: Ես իսկական շոկի մեջ էի: Օլիվյան իմ առաջին զավակն է, ուստի ես այնքան էլ չէի հասկանում, ինչ սպասել փոքրիկից»,-պատմել է աղջնակի մայրը` Լուիզա Բիրմանը:
Նրա խոսքով, դստեր արատն այնքան հազվադեպ հանդիպող է, որ նկարագրված չէ բժշկական դասագրքերում: Փոքրիկին օգնել է արյան փոխներարկման ինտենսիվ կուրսը:




























