Ուտոյա կղզում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի գնդակներից փրկված դեռահասներից մեկը հասկացել է, որ նախկինում խաղացել է ահաբեկչի հետ մի թիմում համակարգչային World of Warcraft խաղում:
17-ամյա Ֆրեդ Օվե Լետուֆտը, ով թաքնվել էր, երբ Բրեյվիկը գնդակահարում էր դեռահասներին, պատմել է, որ Բրեյվիկը գլխավորում էր Knights Templar (Տաճարական ասպետներ) կլանը: Ձերբակալությունից հետո հայտնի է դարձել, որ ահաբեկիչը եղել է նույն անունով ահաբեկչական խմբավորման անդամ: Լետուֆտը հասկացել է, որ խաղային թիմի ղեկավարն ու ահաբեկիչը նույն մարդն են: Խաղում նա հայտնի էր Էնդրյու Բերվիկ անունով: Հենց այդ անունով էլ նա ստորագրել էր իր մանիֆեստը:
Ըստ Լետուֆտի, խաղում Բրեյվիկը շատ բարեհամբույր եւ հաճելի մարդ է եղել:




























