Հայաստանի ֆինանսական շուկայում, մարտի 26-ապրիլի 1 ժամանակահատվածում, առեւտրային բանկերը ռեկորդային ծավալով վարկեր են տրամադրել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տվյալների`շաբաթական կտրվածքով դոլարային վարկերը կազմել են 74 մլն դոլար, իսկ դրամային վարկերը` 33.8 մլրդ դրամ (մոտ 87 մլն դոլար): Ընդհանուր վարկավորումը կազմել է մոտ 160 մլն դոլար: Սա 2012 թ. ընթացքում տրամադրված վարկերի ամենամեծ ծավալն է, թեեւ շուկայում, ընդհանուր առմամբ, տոկոսադրույքների նվազում չի արձանագրվել:
Արտարժույթի շուկայում առայժմ էական աշխուժացում չի նկատվում: Առեւտրային բանկերը փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով ապրիլի 2-6 ժամանակահատվածում գնել են 70 մլն դոլար եւ վաճառել 95 մլն դոլար, ինչը ցածր ցուցանիշ է:




























