Սերբ ուլտրաազգայնականների առաջնորդ, ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Վոիսլավ Շեշելի կինը Սերբիայում կառաջադրվի նախագահի թեկնածու, որոնք կայանլու են մայիսի 6-ին: Այս մասին հայտարարել են Սերբիայի արմատական կուսակցության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Վոիսլավ Շեշելը հիմա գտնվում է կալանքի տակ` Հաագայում, որտեղ նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալում դատական գործընթաց է ընթանում նրա դեմ: Շեշելի կինը` Յադրանկան չի զբաղվել քաղաքականությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ընտրություններում նրա գլխավոր մրցակիցներից մեկն է լինելու Բորիս Տադիչը, ով օրերս հրաժարական է տվել Սերբիայի նախագահի պաշտոնից, որպեսզի իրավունք ստանա նորից առաջադրվելու: Հավանական թեկնածուներից է նաեւ Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ, նախկինում Շեշելի դաշնակից Տոմիսլավ Նիկոլիչը:




























