Հունգարիայում տղամարդը սպանել է իր հարազատներին, իսկ հաշվեհարդարի գործիք է ծառայել մաչետե տեսակի դանակը:

Ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա Յուտաշ Խորվաթին` հանցագործության վայրից ոչ հեռու` Բուդապեշտից  60 կմ հեռավորության վրա գտնվող Կուլչ գյուղում:

Յուտաշ Խորվաթն սպանել է հորը, եղբորը, տատին ու պապին: Նա նաեւ վիրավորել է մորն ու քրոջը, եւս մեկ մարդու` փողոցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Կենդանի մնացած տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Հանցագործության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: