Հայերի հանցավոր խմբավորումների կողմից Medicare համակարգի շրջանակում մեքենայությունների սխեմաներն ի ցույց են դնում այն խնդիրները, որոնց կբախվի ԱՄՆ-ն, եթե նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված նախագիծն ընդունվի: Նման կարծիք է հայտնել Հասարակական անվտանգության հսկողության դաշնային ծառայության պետ Ջիմ Կուրին:

examiner.com կայքում  հրապարակված իր հոդվածում նա մանրամասն անդրադարձել է առողջապահության համակարգում հանցագործություններին` ընդգծելով, որ մեքենայությունների արդյունքում ընդհանուր առմամբ յուրացվել է ավելի քան 163 մլն դոլար:

Նրա խոսքով` քրեական բաղադրիչր դեմոկրատների կողմից քննարկման առարկա չի եղել:

«Օրինագծի վերաբերյալ քննարկումների արդյունքում դեմոկրատները բավարար ուշադրություն չեն դարձրել հանցագործների կողմից բժշկական ծառայութունների ոլորտ ներթափանցելու հնարավորությանը»,-ասել է քաղտեխնոլոգ եւ փաստաբան Մայքլ Բեյքերը:

Այսպիսով, մասնագետների կարծիքով, Օբամայի կողմից ներկայացված օրինագիծը կարող է համեղ պատառ լինել հանցագործների համար: