Պետական մասնակցությամբ կազմակերպությունների անշարժ գույքը օգտագործվում է անարդյունավետ` առկա են մեծ քանակությամբ շենք-շինություններ եւ տարածքներ, որոնք փասատցի չեն շահագործվում: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ` Պետական գույքի կառավարման եւ մասնավորեցման գործընթացի արդյունավետության նկատմամբ վերահսկողության հիման վրա:
Մասնավորապես` եզրակացությունը վերաբերում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգի «Ռադիոֆիզիկայի Գիտահետազոտական Ինստիտուտ» ՓԲԸ-ին, «Երեւանի Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտին:
Եզրակացության մեջ շատ են պետական գույքի վարձակալության հետ կապված դիտողությունները: Նշվել է, որ պետական գույքը վարձակալության է տրամադրվում շուկայականից ցածր արժեքով, պայմանագրերի ժամկետը ավարտվելուց հետո նոր պայմանագրեր չեն կնքվում:
Բացի այդ` պետական մասնակցությամբ ձեռնարկությունները որպես կանոն աշխատում են վնասով եւ պետական բյուջե շահաբաժիններ չեն փոխանցում:



























