Վերջերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արարատ Զուրաբյանի հետ եւ շատ համապարփակ եւ սրտացավ զրույց ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն` արձագանքելով մամուլում տեղ գտած վերջին լուրերին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը դժգոհ է եղել «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակից, ուստի չի ընդգրկվել դրանում:
Նրա խոսքով, իրենց հանդիպումը միայն ու միայն համագործակցության դրական լիցքով է ընթացել ու ավարտվել: «Մնացած պատվիրված ասեկոսեներին եւ լուրերին ես չեմ կարող անդրադառնալ: Բոլոր դեպքերում այդ լուրերի տարածումը չի համապատասխանում մեր հարաբերության ոգուն»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:




























