Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հերթական գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 15-ին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ապրիլի 6-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իգոր Լյակին -Ֆրոլովը:
Նրա խոսքով` մայիսի 17 -ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստը:
Լյակին- Ֆրոլովը հույս հայտնեց, որ նախագահների մակարդակով ՀԱՊԿ գագաթնաժողովը «հաջող կլինի»:
Նշենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը:




























