Ռուսաստանցի գիտնականներին հաջողվել է  վերծանել  մոտ 50 մլն տարի առաջ Կանադայի հյուսիսում գոյություն ունեցած հնագույն  բույսի` մետասեքվոյայի  ԴՆԹ-ն:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն,  հետազոտողները նուկլեինաթթվի առանձին ֆրագմենտներ բազմապատկել են շղթայական ռեակցիայի միջոցով  եւ վերականգնել դրանց հաջորդականությունը: Ֆրագմենտները նրանք համեմատել են հնագույն բույսի ժամանակակից ազգակցի` Չինաստանում աճող մետասե քվոյայի հետ:

Հարավսիբիրական բուսաբանական այգու գիտության գծով փոխտնօերևն Մաքսիմ Կուցեւի խոսքով, ով ղեկավարում է գիտնականների խումբը,  ստացված տվյալները վկայում են մոլեկուլյար ժամերի տեսության ոչ արժանահավատ լինելու մասին, ըստ որի ԴՆԹ-ի զարգացման արագությունը բոլոր կենդանի էակաների համար նույնն է:

Նշենք, որ հետազոտությունը դեռեւս չի գրախոսվել գիտական շրջանակներում: Նյութերը պատրաստվում են հրապարակման: