Եգիպտոսի նախկին փոխնախագահ, եգիպտական հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը պատրաստվում է պայքարել այդ երկրի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ապրիլի 6-ին հայտարարել է Սուլեյմանը, եւ սա այն դեպքում, երբ դրանից 24 ժամ առաջ կատեգորիկ կերպով հերքում էր նման գաղափարը:
Նախորդ հայտարարության մեջ Սուլեյմանը նշել է, որ չի կարող հաղթահարել դեպի նախագահական աթոռ «բոլոր վարչական, ֆինանսական եւ կազմակերպչական» խոչընդոտները:
Նշենք, որ Սուլեյմանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի զինակիցներից էր:




























