Այս տարվա ամռանը հայկական պատվիրակությունը Բաթումիում կմասնակցի բիզնես-ֆորումի, որի շրջանակներում համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայաստանի եւ Աջարիայի առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երեւանում, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի եւ իր աջարացի գործընկեր Թամազ Շավաձեի միջեւ:
Նշվել է, որ Քոբուլեթիում ազատ զբոսաշրջային գոտին հայ գործարարների հետաքրքրությունների շրջանակում է:




























