ԱՄՆ ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչն ապրիլի 6-ին վթարի է ենթարկվել Վերջինիա նահանգի Վիրջինիա Բիչ արվարձանում` Mayfair Mews բնակելի թաղամասի տարածքում:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ռազմական օդանավի երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել. նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել են: Հոսպիտալացվել է նաեւ անկման պահին մոտակայքում գտնվող եւս մեկ մարդ:
Տեղական NBC 12 հեռուստաալիքի հաղորդմամբ սակայն, հոսպիտալացվել են ոչ թե երեք, այլ առնվազն յոթ մարդ` երկու օդաչու եւ հինգ բնակիչ:
Աղետի պատճառների մասին չի հաղորդվում:




























