Ռուսաստանի Կալուգայի շրջանում ապրիլի 6-ի երեկոյան թեթեւշարժիչային ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Զոհվել է չորս մարդ:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կուդինովո բնակավայրից 5 կմ հեռավորության վրա: Թեթեւշարժիչային ՍՄ-2000 ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք էր իրականանցնում:

Զոհվածների թվում են մեկ կին եւ երեք տղամարդ:

Ինչպես ԱԻՆ-ին հղում անելով տեղեկացնում է «Բալտինֆոն»,  զոհվել են Օգիենկո Եկատերինան, Իբրագիմով Ռուսլա Բորիսովիչը (օդաչու), Կորոտաեւ Ալեքսեյ Իգորեւիչը: Այդ մարդկանց մասին այլ տվյալներ չկան: Եվս մեկ զոհ` 24-ամյա Կրասնով Դմիտրի Վյաչեսլավովիչը Մոսկվայի բնակիչ է:

 Նշենք, որ սա Ռուսաստանում օրվա ընթացքում երրորդ ավիավթարն էր: Դրանից առաջ ուղղաթիռի երկու վթար էր տեղի ունեցել, առաջինի դեպքում զոհվել էր օդաչուն, երկրորդի ժամանակ, բարեբախտաբար, բոլորը ողջ էին մնացել: