Մալիում իշխանությունը գրաված զինվորականները ստորագրել են երկրի իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիրը, որն առաջարկել էր Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ԱԱԵՏՀԿ): 

Համաձայնագիրը նախատեսում է իշխանությունը փոխանցել Ազգային ասամբլեայի նախագահին, հաղորդում է rbc-ն:

Ավելի վաղ զինվորական իշխանության հանդեպ ԱԱԵՏՀԿ-ն տնտեսական պատժամիջոցներ էր ընդունել:

Երկրում ռազմական հեղաշրջումից հետո իրավիճակը շարունակում է ծայրաստիճան  լարված մնալ: Հիշեցնենք, մարտի վերջին զինվորականները գրավել էին մայրաքաղաք Բոմակոյի կառավարական շենքերը` ղեկավարությանը մեղադրելով Մալիի հյուսիսում տուարեգների ապստամբությունը ճնշելու անկարողության մեջ: Բայց նրանք եւս չկարողացան կոտրել տուարեգների դիմադրությունը եւ հանձնցին Գոա քաղաքն ու Թիմբուքթուն:

Սեպարատիստների կողմից է հանդես եկել նաեւ «Իսլամական Մահրիբեի Ալ Կաիդան», որի անդամները հաստատվել են Թիմբուքթու քաղաքում: Նախօրեին ապստամբները հռչակել էին Մալիի հյուսիսում գտնվող Ազավադի անկախությունը:

Անմիջապես դրանից հետո հայտնի էր դարձել, որ Աֆրիկական միությունը  սեպարատիստների որոշումն անօրինական է համարում: Այնուհետեւ  Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել` հաղորդելով, որ Վաշինգթոնը եւս չի  ճանաչում ինքնահռչակված պետությունը: Ֆրանսիան եւս հրաժարվել է ճանաչել տուարեգների ինքնավարությունը: