ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի կառավարությունից պահանջել է «անհապաղեւ առանց որեւէ ջանքերի դադարեցնել սիրիական ժողովրդի դեմ ռազմական բոլոր գործողությունները»: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գրասենյակի ապրիլի 6-ի հայտարարության մեջ, որում կազմակերպության ղեկավարը վճռականորեն դատապարտում է այդ երկրում «բնակչության դեմ վերջին սրացումները»:
Պան Գի Մունը ափսոսանք է հայտնել «գրոհի» կապակցությամբ, որը ձեռնարկել էին երկրի իշխանությունները «խաղաղ, անմեղ մարդկանց դեմ, ներառյալ կանանց եւ երեխաներին, ի հակառակ Սիրիայի կառավարության` բնակեցված շրջաններում ծանր սպառազինություն չօգտագործելու պարտավորությանը»: Ապրիլի 10-ի ժամկետը, նշել է Պան Գի Մունը, որը սահմանվել է Անվտանգության խորհրդի կողմից` իբրեւ Սիրիայի կառավարության պարտականությունների կատարման վերջնաժամկետ, չի կարող «շարունակական սպանությունների արդարացում ծառայել», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որն այժմ բացասաբար է անդրադառնում ավելի քան մեկ միլիոն մարդու համար, ինչպես նաեւ անհանգստություն փախստականների աճող թվի կապակցությամբ, որոնք Սիրիայից մեկնում են հարեւան երկրներ, այդ թվում` Թուրքիա:




























