Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջեւ  հեռախոսազրույց է տեղի ունեցել, եւ զրույցի ընթացքում Ասադը Չավեսին հաղորդել է Սիրիայի իրավիճակի բարելավման մասին:

Ինչպես պետական հեռուստաընկերության եթերում պատմել է Չավեսը, Ասադը հեռախոսով հայտնել է, որ «իրեն իշխանությունից հեռացնելու նպատակ հետապնդող ահաբեկչական դավադրության արդյունքում սպանվել են ավելի քան երկու հազար զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ»: Ասադի խոսքով` Սիրիայի անվտանգության հետ կապված իրավիճակը բարելավվում է, եւ ինքը հույս ունի մոտ ժամանակներս կարգավորել իրավիճակը:

Ուգո Չավեսն իր հերթին կրկին ԱՄՆ-ի իշխանություններին եւ նրանց դաշնակիցներին  մեղադրել է գործող կառավարությանը տապալելու նպատակով Սիրիայում բռնություն հրահրելու մեջ, հաղորդում է «Վեստի FM» ռադիոն: