Աֆղանստանի հյուսիսում ապրիլի 6-ի երեկոյան ՆԱՏՕ-ի ուղղաթիռ է ընկել: Տեղական ոստիկանության պետի հաղորդմամբ ուղղաթիռն օդում մասերի է բաժանվել: Մեքենայի ընկած բեկորներն այրվել են:
Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) մամլո ծառայությունը հաստատել է նշված շրջանում ուղղաթիռն ընկնելու փաստը, սակայն վթարի պատճառների եւ զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդել:
Pajhwok գործակալությունը եւս, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ, ամենայն հավանականությամբ, ուղղաթիռի ուղեւորներին չի հաջողվել փրկվել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Թալիբան» արմատական շարժման մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի ուղղաթիռը խփվել է ցամաքից արձակված կրակոցներից:




























