Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է  Մայրության եւ գեղեցկության օրը: Ժամանակակից Հայաստանում այն ազգային, բայց ոչ պաշտոնական տոն է, որն ամփոփում է կանանց, այսպես կոչված, մեկամսյակը` մարտի 8-ից ապրիլի 7-ը:

Համաձայն Աստվածաշնչյան գրերի` ապրիլի 7-ին պահապան հրեշտակները Աստվածամորը հայտնել են, որ նա 9 ամսից կմայրանա:

Այդտեղից էլ այս օրը դարձել է Ավետիս:

Դարեր շարունակ այն Հայաստանում եւ հայկական սփյուռքում նշվում է իբրեւ Կնոջ, մոր, գեղեցկության եւ գարնան օր: Այդ օրը տղամարդիկ նվերներ են հանձնում իրենց մայրերին, քույրերին, կանանց եւ սիրելի ընկերուհիներին: