Բանգլադեշքում հզոր փոթորիկ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հորդառատ անձրեւներով: Տեղի լրատվամիջողների փոխանցմամբ, տարերային աղետին զոհ է գնացել 17 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են:

Փոթորիկը երկրի տարբեր շրջաններում տապալել է ծառերը, եղեգից պատրաստված տնակները եւ այլ ոչ ամուր շինություններ: Այդ 17 հոգուց մի մասը կայծակի զոհ է դարձել, մնացածը մնացել են սեփական տների ավերակների տակ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Զոհերի թվի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա: