Ձնահոսքը ծածկել է պակիստանյան ԶՈՒ-ի վաշտերից մեկի շտաբը: Նախնական տվյալներով` ձյան տակ է մնացել 150 զինվորներից կազմված վաշտը:

Դեպքը կատարվել է Կարակորում լեռնաշղթայի արեւելյան հատվածում` Հնդկաստանի սահմանի մոտ գտնվող Սիաչեն սառցարանի մոտակայքում: Զինծառայողների ճակատագրի մասին օպերատիվ տեղեկատվություն չկա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: