Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր երեկոյան ձու են ներկելու եւ նշեն Զատիկի տոնը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, թե ինչ է նախատեսված անցկացնել այսօր` ապրիլի 7-ին, Մաշտոցի պուրակում:

«Քաղաքացիական պայքարը շարունակվում է:

13:00 – 14:00 նկարների ցուցահանդես «Կանաչ մաքուր Երեւան» խորագրով: Նկարների հեղինակները երեխաներ են, ովքեր ստեղծագործել են հանուն ծխախոտի ծխից ազատ միջավայրի: Նախատեսվում է այդ ընթացում պուրակը մաքրել աղբից եւ ծխախոտի մնացորդներից: Շնորհակալություն հանրային տարածում չծխելու եւ պուրակը չաղտոտելու համար:

14:00 – 15:00 պատրաստում ենք զատկատան ձվիկներ, ներկում ենք, նկարում, ստեղծագործում եւ հետո դրանցով զարդարում պուրակը: Ձեզ հետ բերեք երկու դատարկած ձու, ներկեր, գունավոր թղթեր:

14:30 – 16:00 ելույթ կունենա Կարին ավանդական երգի-պարի խումբը: Կհնչի ավանդական հայկական երգն ու պարը եւ կլինի դասընթաց: 

20:00 – 21:00 ֆիլմի պրեմիերա՝ «Քրիստոսի կենդանագիր պատկերը», Տիգրան Խզմալյան

Մաշտոցի պուրակից շնորհավորում ենք բոլոր կանանց եւ մայրերին: Հանդիպենք եւ շնորհավորենք իրար պուրակում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի