Մայրության եւ գեղեցկության օրը բազմազավակ մայրերը դիմել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ մի շարք պահանջներ առաջ քաշել:
Նամակում ասվում է.
«Ձեզ են դիմում մի խումբ բազմազավակ ընտանիքներ: Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմ, երկրաշարժ է տեսել եւ շատ կորուստներ է տվել` աճելու եւ երիտասարդանալու կարիք ունի:
Բայց ներկայիս կառավարությունը, որը պետք է պաշտպանի եւ սատար կանգնի իր ազգի գենոֆոնդը պահպանող մի խումբ բազնազավակ մայրերին, որոնք Հայաստանում մի չնչին տոկոս են կազմում եւ մղվել են հետին պլան, բայց մեր մասին չեն հիշում եւ չեն էլ պատրաստվում քայլեր ձեռնարկելու մեր իրավունքները պաշտպանելու համար:
Հատկացրել են մի չնչին աղքատության նպաստ, որը (7 500 դրամ մեկ երեխան), մեզ պարգեւատրելու փոխարեն աղքատներ ենք համարվում, արհամարված դպրոցում` մանկավարժների, հիվանդանոցում` բժիշկների եւ առհասարակ հասարակության կողմից եւ հաճախ լսում ենք արհամարական այս բառերը. «Չէիք կարող պահել` չբերեիք»: Ինչու, չէ որ Հայաստանին հարկավոր են այսպիսի ընտանիքներ, իսկ եթե պետք չեն, ապա տոմսեր գնեք եւ մեզ ուղարկեք այնտեղ, որտեղ մեր եւ մեր երեխաների իրավունքները կպաշտպանեն եւ ում պետք կլինեն զինվոր եւ խելացի երեխաներ:
Խնդրում ենք քննարկել մեր պահանջը եւ պատասխանել:
Կանխավ շնորհակալություն:
Պահանջ.
1. Ընդունել օրենք բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ.
a. Բազմազավակ մայրերին հատկացնել գրքույկ;
b. Պարգեւատրել մեդալով եւ տալ հերոսուհի- մայր կոչում;
c. Տրամադրել անվճար բուժօգնություն, վիրահատություն, բժշկական զննում բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին;
d. Տրամադրել անվճար ուսուցում մասնավոր դպրոցներում եւ բուհերում:
2. Բարելավել սոցիալական պայմանները.
a. Զեղջել կամ անվճար դարձնել կոմունալ վարձերը (գազ, ջուր, էլէկտրաէներգիա, եւ այլն) կամ տրամադրել հավելյալ գումար դրանց վճարման համար:
b. Հատկացնել ամենամսյա թոշակ:
c. Ապահովել բնակարաններով:
3. Տարվա մեկ օրը նշել որպես բազմազավակ մայրերի օր:
4. Հարգանք դեպի բազմազավակ մայրերը:
Անգին Խաչատրյան, 10 երեխա
Սառա Մկրտչյան, 8 երեխա
Ելենա Գալստյան, 6 երեխա
Հասմիկ Կարապետյան, 9 երեխա
Մարիամ Արմենյան, 10 երեխա
Հասմիկ Հարությունյան, 7 երեխա
Մարատ Պետրոսյան, 7 երեխա
Սամվել Մաթեւոսյան, 8 երեխա
Կարինե Մելքոնյան, 12 երեխա
Գյոզալ Թամոյան, 9 երեխա
Արմենուհի Մանուկյան, 11 երեխա
Քրիստինե Բաբայան, 5 երեխա
Տիգրանուհի Տեր-Աբելյան, 4 երեխա




























