Մասիս-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին, ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը՝ 54-ամյա Արայիկ Մարգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:




























