Այսօր` ապրիլի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենան Ծաղկաձոր-Հրազդան ճանապարհին՝ Ծաղկաձորի օղակաձեւ խաչմերուկից դեպի Հրազդան ընթանալիս, կորցրել է կառավարումը, դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարե շինության պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: