Երեւանում, ապրիլի 6-ին, ժամը, 19.55-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա Արմեն Մ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ իրեն վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: