Երեւանում, ապրիլի 6-ին, ժամը 06.00-ին, «ՎԱԶ-21017» մակնիշի տաքսի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: