Հիմալայներում ձնահոսքից մահացել են պակիստանցի 30 զինվորներ: Այս մասին հաղորդել է այդ երկրի բանակի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, ձյան հաստ շերտի տակ շուրջ 100 մարդ է մնացել:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի հետ սահմանին գտնվող  Քարաքորումի լեռնային շրջանում ձնահոսքը ծածկել է այնտեղ գտնվող գումարտակներից մեկը:

Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում, որում ներգրավված են բանակային ստորաբաժանումները, ուղղաթիռներ եւ հատուկ վարժեցված շներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: