Նյու Յորքի ավտոսրահի երկրորդ օրը վաղուց սկզբնավորված ավանդույթի համաձայն հայտարարվում է «Տարվա համաշխարհային ավտոմեքենան» (World car of the year, WCOTY): Այս տարի մրցանակը բաժին է ընկել Volkswagen up! ավտոմեքենային, որը հանձնաժողովի համար BMW 3-Series եւ Porsche 911 մեքենաներից նախընտրելի է եղել:
Ինչպես հաղորդում է AutoNews.ru-ն, ավտոսրահի շրջանակում նաեւ անվանվել են եւս երեք անվանակարգերի լավագույն ավտոմեքենաները. «Տարվա լավագույն սպորտային մեքենա» է ճանաչվել Porsche 911-ը, «Տարվա բնապահպանական մեքենա» է ճանաչվել Mercedes-Benz S250 CDI BlueEfficiency-ն, իսկ «Տարվա լավագույն դիզայն» անվանակարգում հաղթել է Range Rover Evoque-ն:




























