Բարձրադիր Աջարիայում սողանքների հետեւանքով 80 ընտանիքներ կտրված են արտաքին  աշխարհից: Սողանքը տեղի է ունեցել Քեդի շրջանի Օքտոմբերի գյուղում:

Ավերվել է տեղական բնակիչներ Շերվաշիձեների տունը, ոչ ոք չի տուժել, ընտանիքին հաջողվել է ժամանակին լքել տարածքը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Այժմ գործի է դրվել տեխնիկան, գյուղ տանող ճանապարհը մաքրելու համար:

Սողանքները երեք օր շարունակ տեղի են ունենում բարձրադիր Աջարիայում: Վնասված են մեքենաների եւ ներքին ճանապարհները, մի քանի բնակելի տներ: Խուլոյի շրջանում եւս  Իրեմիձեների ընտանիքն  ստիպված է եղել լքել գրեթե ավերված տունը: