Թուրքիայի Քոնիա քաղաքում, հերթական արտակարգ միջադեպի պատճառ է դարձել բջջային հեռախոսը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

9-րդ դասարցի աղջկա եւ նրա մոր միջեւ վեճն ավարտվել է նրանով, որ աղջիկը որոշել է ցած նետվել 8-րդ հարկի պատուհանից:

Բանն այն է, որ մայրը 15-ամյա աղջկա ձեռքին տեսնելով բջջային հեռախոս, հարցրել է, թե որտեղից նրան այդ հեռախոսը:

Դա առաջ է բերել դրստեր դժգոհությունը եւ նա փորձել է ցած նետվել 8-րդ հարկի պատուհանից: Մայրը հասցրել է բռնել նրան:

Տեղի ունեցածը շոկի մեջ է գցել մորը: Նա սկսել է բարձր գոռալ եւ օգնության են հասել հարեւանները:

Կրած շոկի հետեւանքով մորն ու դստերը տեղափոխել են հիվանդանոց: