«Օրինաց երկիր» կուսակցությունը այսօր` ապրիլի 7-ին, հանրահավաք է անում Երեւանի Ազատության հրապարակում: Հարթակին են ՕԵԿ ղեկավարությունը, պատգամավորները, նախարարները: Հանրահավաքը վարում է Արթուր Բաղդասարյանը, ով ներկայացնում է ելույթ ունեցողներին:

ՕԵԿ անդամները կարճ ելույթներ են ունենում` համոզմունք հայտնելով, որ իրենք հաղթանակ են տանելու:

Վերջերս ՕԵԿ-ին անդամակցած, ՊՆ մամուլի նախկին քարտուղար Դավիթ Կարապետյանը իր խոսքում նշեց, թե կուսակցությունը նորովի է ներկայանում ընտրություններին: «Մեր նախընտրական ծրագիրը հավակնոտ է, միաժամանակ իրատեսական: Այսօր մեր թիվ մեկ խնդիրը պետության զարգացումն է, իսկ դա հնարավոր է միայն մարդկանց հավատը վերադարձնելու միջոցով: Ցավոք, այդ հավատը երբեմն խարխլվում է»,- նշել է նա: