Զինված մարդիկ հարձակվել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա: Ըստ պաշտոնական տեղեկության` հարձակումն իրագործել են երկրի նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհին աջակցող ցեղախմբերի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում է BBC-ն, ներկայումս օդանավակայանի տարածքը փակ է:
Ավելի վաղ Եմենի նոր նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադին աշխատանքից հեռացրել էր մի շարք բարձրադիր պաշտոնյաների, այդ թվում նաեւ ավելի քան տասնյակ գեներալների, որոնք չեզոք էին երկրի նախկին ղեկավար Ալի Աբդալահ Սալեհի նկատմամբ, հայտնում է «Ռոսբալտը»:
Հադին պաշտոնից ազատել է ռազմաօդային ուժերի հրամանատարին եւ նախագահական թիկնազորի պետին: Նշվում է, որ այդ պաշտոններն զբաղեցնում էին նախկին նախագահի խորթ եղբայրը եւ նրա զարմիկը:




























