Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2012» եւ «Մանկական նոր ալիք 2012» մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը ավարտվել է: Մոսկվայում կայանալիք «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից կմեկնեն 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ալիք 2012» երգի մրցույթի հայասատանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը: Կիսաեզրափակչի մասնակիցների անունները հայտնի են, սակայն այդ մասին հանրությունը կիմանա վաղը երեկոյան` հեռուստաեթերից, ավելի վաղ իրավունք չունեն հայտնել: Բայց Մհեր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ կիսաեզրափակչի մասնակիցների շարքում կան հանրությանը հայտնի երգիչ, երգչուհիներ:
Նշենք, որ «Նոր ալիք 2012» կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի 20-21-ին, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ը՝» ապրիլի 18-19-ին, բայց թե երբ են մեկնելու հայաստանցի մասնակիցները, դեռ հայտնի չէ: Մոսկվայում ժյուրին մասնակիցներից կարողէ ընտրել մեկ կամ մեկից ավելի կատարողների, ովքեր կներկայացնեն Հայաստանը Յուրմալայում կայանլիք «Նոր ալիք 2012»:




























