ԱՄՆ-ում շինարարության վր աշխատող բանվորը 10 սմ-անոց մեխով կրակել է իր սրտին: 52-ամյա տղամարդը հրաշքով կենդանի է մնացել:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Դենիս Հենիսն իր 28-ամյա որդու հետ մեկ շաբաթ առաջ, մասնավոր տան տանիք էր նորոգում Ուայնլենդ քաղաքում: Նրա ձեռքի պնեւմատիկ մուրճը լռվել է եւ նա փորձել է վերացնել անսարքությունը: Հենց այդ ժամանակ էլ սարքն աշխատել է եւ կրակել բանվորի ուղիղ սրտին:

Մեխը խրվել է Հենիսի սրտի աջ փորոքի մեջ, որն արյուն է մատակարարում թոքերին: Դա հանգեցրել է սրտի աշխատանքի դադարի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հենիսի որդին անհապաղ փրկարար ծառայություն է զանգահարել եւ Հենիսին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Ցավոք, այստեղ բավարար պայմաններ չեն եղել բանվորի վիրահատության համար, ուստի նրան ուղղաթիռով հասցրել են այլ քաղաք: Բժիշկներին հաջողվել է փրկել Հենիսի կյանքը: