Բրիտանացի գիտնականների խումբը կատարելագործել է շոկոլադային տպիչ սարքը, որը ստեղծվել է 2011 թվականին: Հիմա այդ յուրահատուկ սարքի ստեղծողները մտադիր են սերիական արտադրություն սկսել:
Շոկոլադային տպիչը թույլ է տալիս շոկոլադի սիրահարներին շերտ առ շերտ տպել շոկոլադը, որն իսկական արվեստի ստեղծագործություն է:
Գիտությունների դոկտոր Լյան Հաոն հիմնել է Chos Edge ընկերությունը իր հայտնագործությունը առեւտրայնացնելու համար այն բանից հետո, երբ բրիտանացի շատ ռիթեյլերներ հետաքրքրություն ցուցաբերեցին դրա նկատմամբ, հաղորդում է OSzone.net-ը:
«Մենք կատարելագործել եւ պարզեցրել ենք մեր շոկոլադային տպիչը, այն դարձնելով ավելի պարզ օգտագործման համար: Ձեզ մնում է միայն հալեցնել շոկոլադը, լցնել այն տպիչի հատուկ ներարկիչի մեջ եւ տպելու ժամանակ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել»,-ասել է դոկտոր Հաոն:




























