Փորձագետները հայտնի «Դուք այն եք, ինչ ուտում եք» արտահայտությունը վերափոխել են «Դուք այն եք, ինչ կրում եք»:
Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները պնդում են, որ հագուստը շրջապատի եւ ինքն իր վրա ազդելու հզոր միջոց է: Ըստ նրանց` համապատասխան զգացողությունները գալիս են համապատասխան հագուստի հետ, հաղորդում է ABC News-ը:
Հագուստի, մարդու եւ նրա դրսեւորման ընկալումը փոխկապակցված են: Ըստ ուսումնասիրության հեղինակ Ադամ Գալինսկիի, օրինակ, ընտրելով խիստ գործնական հագուստ, մարդը տպավորություն է գործում ոչ միայն շրջապատողների, այլեւ ինքն իր վրա:
Նա կարծես թե իր վրա է վերցնում այն նույն հատկանիշները, որոնք ունի այդ հագուստը, եզրակացնում է Գալինսկին:
Գիտնականները մի քանի փորձեր են կատարել կամավորների խմբի հետ:
Փորձի մասնակիցներին տվել են սպիտակ խալաթ, նշելով, որ դա բժշկի խալաթ է: Երբ մարդիկ հագնում էին այն, ապա սկսում էին իրենց ավելի ուշադիր պահել, ինչպես եւ վայել է իսկական բժշկին: Բայց եթե նրանք վերցնում էին նույն խալաթը, որն իբր պատկանել է նկարչի, նման ազդեցություն չի գործվել: Դրա փոխարեն նրանց մոտ ակտիվացել է ստեղծագործական մտածողությունը, գրում է Meddaily-ը:




























