Apple-ի ավելի քան կես միլիոն համակարգիչներ վարակվել են տրոյան Flashback ծրագրով: Այդպիսին են ռուսական հակավիրուսային DrWeb լաբորատորիայի տվյալները:

Ըստ լաբորատորիայի տվյալների` Apple արտադրության վարակված համակարգիչների կեսից ավելին գտնվում են ԱՄՆ-ի տարածքում: Apple ընկերությունն ուշացումով անվտանգության համակարգի թարմացնող է թողարկել, սակայն օգտվողները, որոնք դեռեւս  այն չեն օգտագործել, նախկինի պես վտանգի են ենթակա, հայտնում է  Sec.ru-ն:

Առաջին անգամ Flashback տրոյանը հայտնաբերվել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ վիրուսների ուսումնասիրողները նկատել էին իրեն որպես  Flash Player-ի թարմացում ներկայացնող ծրագիր, որի ներբեռնման դեպքում տրոյանը մեկնարկում էր եւ անջատում անվտանգության ֆունկցիայի մի մասը: Վտանգավոր ծրագրի ավելի ուշ տարբերակներն օգտագործում էին Java-ի լեզվում թույլ ծրագրավորումները,  որպեսզի վտանգաբեր գաղտնաբառը տեղադրեն առանց օգտվողի թույլտվության: DrWeb լաբորատորիայի աշխատակիցները կարծում են, որ  այն բանից հետո, երբ տրոյանը հաստատվում էր զոհի համակարգչում, այն չարագործի ցանցին էր ուղարկում հատուկ համարով հաղորդագրություն` վարակված սարքերի ինքնությունը հաստատող համարը: 

Հետաքրքիր է, որ ըստ DrWeb-ի տվյալների, 274 վարակված համակարգիչներ գտնվում են ամերիկյան Քուփերթինո  (Cupertino) քաղաքում, որտեղ գտնվում է  Apple ձեռնարկության գրասենյակը: