Չինաստանի հարավ-արեւմուտքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երկու ավտոբուսների եւ մեկ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է 4 մարդ, 70-ը` վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, ուղեւորատար ավտոբուսը շրջվել է Լանչշոու-Հայկոու արագընթաց մայրուղու վրա, որից հետո շրջված ավտոբուսին են բախվել եւս մեկ ավտոբուս եւ բեռնատար մեքենա: Արդյունքում 3 մարդ տեղում մահացել է:

Եվս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում:

Ավելի քան 70 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: