ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան արդեն պետական բյուջեից 860 հազար դոլար է ծախսել անձնական նպատակով ավիաթռիչքներ իրականցնելու վրա. Դրանք հիմնականում կատարվել են դեպի Քալիֆորնիա նահանգ, որտեղ ապրում է նրա ընտանիքը:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, Պանետան պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել բյուջեի վնասը, բայց առավելագույն գումարը, որ նա կարող է վերադարձնել պետությանը, ընդամենը 17 հազար դոլար է:
Նշենք, որ իր կարգավիճակի համապատասխան, Պենտագոնի ղեկավարը կարող է ռռիչքներ իրականացնել միայն ռազմական օդանավերով, որոնք հագեցած են հատուկ տեխնիկայով, որպեսզի նա միշտ կապի մեջ լինի շտաբի հետ:



























