Երեւանում թաիլանդական մերսման ТHAI HOME սրահ է բացվել: Նոր հաստատության հայեցակարգի հիմքում դրվել է այն գաղափարը, որ թաիլանդական մերսումը ոչ միայն մեխանիկական ընթացակարգ է, այդ ամբողջական գործողություն, որը նուբ եւ մանրակրկիտ մոտեցում է պահանջում ամեն մի դետալի:

«Մեզ մոտ դասական մերսման սրահ չէ, այլ` տուն, որտեղ ապրում են թաիլանդցիները»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վարդան Ասրյանն ու հավելել. «Գալով մեզ մոտ, մարդիկ չպետք է իրենց մերսման սրահում կամ ՍՊԱ կենտրոնում զգան, այլ պետք է հայտնվեն կարծես Թաիլանդում: Բոլոր մերսման միջոցները, սարքավորումները, ինտերիերի դետալները, հոտավետ միջոցները բերվել են Թաիլանդից»:

Աուտենտիկ մթնոլորտ ստեղծելու պատասխանատվությունը դրված է երկու մասնագիտական դիպլոմ ունեցող մերսողների վրա, որոնք ավարտել են Բանգկոկի հեղինակավոր մերսման դպրոցները: «Հեշտ չէր գտնել բարձրակարգ պրոֆեսիոնալների եւ համոզել նրանց գալ Հայաստան, բայց դա մեզ հաջողվեց»,-ասաց Ասրյանը:

Բարեհամբույր թաիլանդուհիներ Դուանգ Չուեն Օրա Պին (կարճ` Պին) եւ Պինոմպադ Չաի Յասիդ Կոնլանիդը (կարճ` Պատ), արդեն իրենց երկրի տարածքից դուրս աշխատելու փորձ ունեն: Աղջիկները դեռ ժամանակ չեն ունեցել ծանոթանալ Հայաստանին, բայց նրանց ամեն ինչ դուր է գալիս: Միակ խնդիրը ուտելիքն է: «Դեռ ոչ մի բան չեն կարողանում ուտել, բացի խորովածից, բայց դա աշխատանքի որակի վրա բացարձակապես չի ազդում»,-հավաստիացրեց ТHAI HOME-ի տնօրենը:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի