Եվրոպա  իրանական գազի առաքման վերաբերյալ սահմանափակումները երկարաժամկետ հեռանկարում Իրանի արտահանման պոտենցիալի վրա էական ազդեցություն  չեն կարող ունենալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության ամբիոնի վարիչ Լեոնիդ Գրիգորեւը:

Նրա խոսքով` Իրանից նավթի գնման կրճատման միտումները, իհարկե, այնքան էլ հաճելի չեն Թեհրանին, բայց այսօրվա դրությամբ այն սպառնալի մասշտաբների չի հասնում:

«Իրանական նավթը հիմնականում արտահանվում է Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա: Հենց այդ շուկաներն են ռազմավարական առումով կարեւոր Իրանի համար:  Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, ավելի շատ քաղաքականություն է, քան տնտեսություն: Իրանի նկատմամբ սահմանափակումների կիրառումն ի զորու չէ ծնկի բռերել այդ երկրի տնտեսությանը»,-նկատել է Գրիգորեւը` ընդգծելով, որ Իրանի համար եւս մեկ մեղմացուցիչ գործոն է գների աճը:

Բացի այդ, ըստ Գրիգորեւի,  խոսքը Իրանից նավթի գնման ոչ թե ամբողջական դադարեցման, այլ դրա կրճատման մասին է:

«Կանխատեսվում է  նավթի արտահանման մոտ 20%-ի կրճատում, սակայն աճող գների ֆոնին դա այդքան էական չի լինի»,- նշեց պրոֆեսորը: