Մայր աթոռ Սբ Էջմիածնում եւ բոլոր եկեղեցիներում ապրիլի 9-ին հագեհանգստի պատարագ կմատուցվի` 1992թ. Մրաղայի ջարդերի զոհերի հիշատակին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, աղոթք կկատարվի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք, որ 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհեցին Ղարաբաղի Մարաղա բնակավայրը: Նրանք իսկական արյունալի սպանդ կազմակերպեցին` սպանելով ավելի քան 100 մարդ` հիմնականում ծերեր, կանայք եւ երեխաներ:




























