Թաիլանդի եւ Բիրմայի սահմանին մալարիայի պլազմոդիաներ են հայտնաբերվել, որն ունակ է դիմանալ բոլոր գոյություն ունեցող դեղամիջոցներին:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, հարուցիչի նոր տեսակը գտնվել է Կամբոջայում դեռ երեք տարի առաջ, սակայն հիմա այն հայտնվել է արդեն սկզբնական աղբյուրից 85 կմ հեռավորության վրա:

Հետազոտողները գրւմ են, որ հարուցիչի այս տեսակի հայտնաբերման դեպքը այլ մայրցամաքներում հայտնաբերելու դեպքում հիվանդությունը կարող է անբուժելի բնույթ ձեռք բերել:

Նշենք, որ վերջին 10 տարում աշխարհում մալարիայից մահացել է միջինը 650 հազար մարդ: Զոհերի մեծ մասը մինչեւ 5 տարեկան երեխաներ են եւ հղի կանայք: