Anonymous խմբի հաքերները հայտարարել են Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության կայքի վրա գրոհի մասին: Ապրիլի 7 -ի երեկոյան կայքը որոշ ժամանակ անհասանելի է եղել: Ներկայումս աշխատանքը վերականգնվել է, սակայն մնում է անկայուն:
Twitter-ում հայտնվել է Anonymous-ի հաղորդագրությունը, որում հաքերները նախազգուշացրել են նախատեսված գրոհի մասին` այդպիսով բողոք հայտնելով նախարարության ծրագրերի դեմ: Նրանց մոտ, մասնավորապես, դժգոհություն է առաջացրել պաշտոնյաների մտադրությունը` օրենքի միջոցով էլեկտրոնային փոստի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իր հերթին BBC -ին հաղորդում է, որ գրոհը կապված է բրիտանացի հաքեր Գերի Մաքինոնի գործի հետ, որին իշխանությունները ցանկանում են էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ:




























